N30 ավագ դպրոցը վերակազմակերպվել է` միացվելով բժշկական համալսարանին
Կրթություն, գիտություն
15:33 04/07/2012

N30 ավագ դպրոցը վերակազմակերպվել է` միացվելով բժշկական համալսարանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Երևանի N30 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, որին են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները։

Համալսարանը պետության լիազորությամբ և աջակցությամբ հնարավորություն ունի զարգացնելու մինչբուհական կրթությունը` մշակելով և կիրառելով միասնական չափորոշիչներ, դպրոցն ապահովել համալսարանի մասնագետներով։

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հաջորդ որոշմամբ ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում կատարվել են փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են 5-9-րդ դասարաններում և 10-11-րդ դասարանների հումանիտար հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի լիարժեք և ամբողջական ուսուցման անհրաժեշտությամբ։
 

Placeholder
N30 ավագ դպրոցը վերակազմակերպվել է` միացվելով բժշկական համալսարանին