Սերգո Կարապետյանը կմեկնի Արցախ
Տնտեսություն
09:18 05/07/2012

Սերգո Կարապետյանը կմեկնի Արցախ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոչ աշխատանքային օրերը կօգտագործի ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանց օպերատիվորեն արձագանքելու համար: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, նաև ավելացնում, որ այս անգամ նրա աշխատանքային այցելության երթուղին կձգվի դեպի Արցախ, ուր հուլիսի 5-ին, 6-ին և 7-ին Սերգո Կարապետյանը կծանոթանա Արցախի գյուղատնտեսության առօրյային:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարը միշտ էլ անմիջականորեն է արձագանքել արցախցի իր գործընկերների խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն ավելի նպատակային և արդյունավետ շփումներ է խոստանում կողմերին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder
Սերգո Կարապետյանը կմեկնի Արցախ