Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«168 ժամը» հրապարակել է հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Թերթի այն դիտարկմանը, թե տարիներ առաջ էլ «Առագաստ» սրճարանում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ Պողոս Պողոսյանը, և այսօր կարծիքներ են հնչում, որ եթե Ռ. Քոչարյանի թիկնապահն այդ սպանության համար պատասխանատվության ենթարկվեր, նման երևույթներ չէին կրկնվի, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Նրան սպասարկողները չէին ծեծել: Դա տարբերվում է նաև նրանով, որ խնդիրը վերաբերում է բանակի սպային: Զինվոր հասկացությունը պետք է ավելի մեծ արժեք ունենա մեր հասարակության ցանկացած շերտի համար»: