Բեքհեմը որակազրկվել է
Աշխարհում
13:37 06/07/2012

Բեքհեմը որակազրկվել է

«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկ խաղով որակազրկվել է և դրամական տուգանքի ենթարկվել «Սան Խոսեի» հետ խաղում (3:4) ցուցադրած անարժան պահվածքի համար: Այս մասին հայտնում է «Գելեքսիի» պաշտոնական կայքը:

Դրվագներից մեկում աստղային անգլիացին «վարպետորեն» գնսդակն ուղարկեց դեպի խոտածածկին պառկած մրցակիցը, ով իրենից 20 մետր հեռավորության վրա էր: Դրանով նա խառնաշփոթ իրավիճակ սադրեց, որի արդյունքում խաղադաշտում գտնվող գրեթե բոլոր ֆուտբոլիստներն սկսեցին հարաբերություններ պարզել: Իր քայլի համար Բեքհեմը նաև դեղին քարտի արժանացավ:

Placeholder
Բեքհեմը որակազրկվել է