Հեմինգուեյի վեպը լույս կտեսնի 47 տարբեր ավարտներով
Մշակույթ
09:09 06/07/2012

Հեմինգուեյի վեպը լույս կտեսնի 47 տարբեր ավարտներով

Հուլիսի կեսերին լույս է տեսնելու Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպի նոր հրատարակությունը: Այն ներառելու է վեպի ավարտի 47 այլընտրանքային տարբերակ, վեպի սևագիր անվանումների տարբերակներ, ինչպես նաև հին սևագրերն ու նախկինում չտպագրված դրվագներ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

330 էջանոց նոր հրատարակությանը կից կլինեն վեպի ավարտի բոլոր տարբերակները: Դրանց երկարությունը տատանվում է մի քանի կարճ նախադասությունից մինչև մի քանի պարբերություն: Դեռ 1958 թվականին Հեմինգուեյն ասել էր, որ վեպի վերջին բառերը գրել է 39 անգամ: Այդ այլընտրանքային ավարտները, որ հայտնի են գրականագետներին, երբևե չեն հրապարակվել: Հեմինգուեյի ձեռագրերը պահպանվում են Ջոն Ֆ. Քենեդիի գրադարանում:

Placeholder
Հեմինգուեյի վեպը լույս կտեսնի 47 տարբեր ավարտներով