Բյելսան քննադատել է և հրաժարական տվել
Աշխարհում
12:32 07/07/2012

Բյելսան քննադատել է և հրաժարական տվել

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է goal.com-ը: Այդ որոշման պատճառն այն է, որ «Ատլետիկի» ղեկավարությունը քննադատել է Բյելսային, ով դժգոհություն էր հայտնել, որ ձգձգվում է ակումբային մարզաբազայի վերակառուցման գործընթացը, ինչպես նաև տհաճ արտահայտություններ էր հնչեցրել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հասցեին:

Բիլբաոն ներկայացնող ակումբի ղեկավարությունն արդեն ներողություն է խնդրել շինարարական այդ ընկերությունից մասնագետի պահվածքի համար:

Բյելսայի հրաժարականը դեռ չի ընդունվել: Այդ հարցով ակումբում խորհրդակցություն է հրավիրվել:

Placeholder
Բյելսան քննադատել է և հրաժարական տվել