Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը տառապում է ծերունական տկամարտությամբ, թեև պահպանել է լավատեսությունն ու ապագայի նկատմամբ հավատը: Վարպետի կյանքից նման մանրամասներ պատմել է նրա եղբայրը` Հայմե Գարսիա Մարկեսը, գրել է «Իտառ-Տասսը»:
«Ֆիզիոլոգիայի տեսանկյունից նրա մոտ ամեն ինչ լավ է, բայց հիշողության հետ կապված որոշ խնդիրներ ունի»,- խոստովանել է Հայմեն: Հիվանդությունն ավելի սրվել է, երբ 1999 թվականին գրողը հիվանդանոց է ընկել: Բայց հայտնի գրողի բարեկամը նշել է, որ «Գաբրիելի հետ դեռևս կարելի է շփվել, նա խոսում է իրենց հետ մեծ ուրախությամբ և խանդավառությամբ, ինչպես և միշտ: Նա միշտ շատ է կատակում»:
Հայմեն խոստովանել է նաև, որ Մարկեսի առողջության մասին տեղեկատվություն չի բարձրաձայնվում, «ոչ թե նա ծանր հիվանդ է, այլ որովհետև նա միշտ փորձել է իր անձնական կյանքը գաղտնի պահել»: «Այժմ շատ նորություններ են հայտնվում իմ եղբոր առողջության մասին, և ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը: Երբեմն նաև ասում են, որ նա արդեն մահացել է»,- ասել է նա:
Գաբրիել Գարսիա Մարկեսը այս տարվա մարտին նշել է իր 85-ամյակը: 2002 թ. լույս է տեսել նրա «Ապրել, որպեսզի պատմել» հուշերի առաջին հատորը: Վարպետը նախատեսել է գրել ևս երկու հատոր, բայց, ցավոք, հիվանդությունը խանգրել է նրան: Հնարավոր է, որ նրան այլևս երբեք չհաջողվի ավարտել իր այդ աշխատանքը: Հեղինակի վերջին վեպը լույս է տեսել 2004 թվականին: