Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բոլորս աչքեր ունենք, ականջներ ունենք, բայց մենք չենք դատավորները: Այդ մարդը (Ռուբեն Հայրապետյան) քայլ արեց, որ մինչ այս չէր եղել երբևէ: Այդ մարդը հայտարարություն արեց, իր տեսակի համար անսպասելի ու հուզիչ հայտարարություն, ու պետք է կառչել դրանից, հույս փայփայել, որ այլևս նման դեպքեր չեն լինի»,- ասուլիսում իր կարծիքն արտահայտեց ՀՀ վաստակավոր երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը` խոսելով «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու հայտարարության մասին: «Լավ էր այս ամբողջ աղմուկը, որ հասարակությունը բարձրացրեց»,- նշեց նա:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ նշեց, որ այն, ինչ եղավ «Հարսնաքարում», «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության անպատժելիության հետևանքն է: «Ես «Առագաստում» տեղի ունեցած սպանությունից (2001 թվական) հետո երբևէ չեմ գնացել այդտեղ: Եթե մենք ազգովի կամք ունենայինք ու բոլորս չգնայինք այդ սրճարան, սնանկանար, այդ դեպքում կերևար բոլորիս վերաբերումը»,- ասաց նա, ապա նշեց, որ պետք է բոյկոտեն նման վայրեր, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, մինչև հասկանան, որ հասարակությունը մաքրվել է: