Վան Գալը գլխավորեց Հոլանդիայի հավաքականը
Աշխարհում
12:30 07/07/2012

Վան Գալը գլխավորեց Հոլանդիայի հավաքականը

Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միությունը պայմանավորվել է հայտնի մասնագետ Լուի վան Գալի հետ: Վերջինս կփոխարինի Բերտ վան Մարվեյկին Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Մենք ուրախ ենք հաղորդել, որ Լուի վան Գալի հետ սկզբունքային համաձայնության ենք հանգել,- Հոլանդիայի ֆեդերացիայի ղեկավար Բերտ վան Օստվենի խոսքերը մեջբերել է կազմակերպության պաշտոնական կայքը:- Վան Գալը հսկայական միջազգային փորձ ունի և շատ մոտիվացված է` աշխատելու ազգային թիմում»:

«Ինձ համար շատ հաճելի է, որ հավաքականն իմ կարիքն է զգում,- ասել է վան Գալը:- Ինձ այդ մարտահրավերն անհրաժեշտ էր»:
Հիշեցնենք, որ Բերտ վան Մարվեյկը Հոլանդիայի հավաքականում աշխատել է 2008 թ.-ից: Եվրոպայի անցած առաջնությունում նրա թիմը դուրս մնաց խմբային փուլից` պարտվելով անցկացրած 3 խաղում:

Placeholder