Մոուրինյոն պահանջում է գնել Մայկոնին
Աշխարհում
12:23 07/07/2012

Մոուրինյոն պահանջում է գնել Մայկոնին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համոզում է ակումբի ղեկավարությանը` գնելու «Ինտերի» պաշտպան Մայկոնին: Բրազիլացին մոտ է տեղափոխությանը «Չելսի», սակայն Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ կտիրանա նրան ձեռք բերելու իրավունքին:

«Արքայական ակումբի» ղեկավարությունը, սակայն, չի շտապում բանակցություններ սկսել «Ինտերի» հետ, ինչով շատ է տխրեցնում պորտուգալացի մասնագետին: Մոուրինյոն Մայկոնի մեջ տեսնում է ծաղկուն հասակում գտնվող ֆուտբոլիստի, մինչդեռ ղեկավարությունը համոզված է, որ Մայկոնի լավագույն օրերն արդեն անցյալում են:

Բացի այդ, «Ռեալի» ղեկավարներին անհանգստացնում է այն փաստը, որ Մայկոնը բարձր աշխատավարձ է ստանում, մինչդեռ մադրիդյան ակումբը պատրաստվում է լրջորեն կրճատել աշխատավարձերի չափերը:

Placeholder
Մոուրինյոն պահանջում է գնել Մայկոնին