Խանդոտ  բռնապետ, որ վերահսկել է կնոջ կյանքը. Սա է Թոմ Կրուզից բաժանվելու հիմնական պատճառը
Մշակույթ
09:18 07/07/2012

Խանդոտ բռնապետ, որ վերահսկել է կնոջ կյանքը. Սա է Թոմ Կրուզից բաժանվելու հիմնական պատճառը

Ամուսնալուծության շեմին կանգնած Քեթի Հոլմսը իր ամուսնուն՝ Թոմ Կրուզին մեղադրել է բռնատիրության մեջ: Քեթին պարզաբանել է բաժանման հիմնական պատճառը, ըստ կնոջ՝ Հոլմսն իր հետ վերաբերել է ինչպես խամաճիկի հետ: Բոլոր հարցերը՝ լինեն դրանք ընտանիքին, թե Քեթիի նկարահանումների վերաբերող ՙԱռաքելությունը անիրականանելի է՚ ֆիլմի աստղը կայացրել է միանձնյա:

Ինչ-որ պահ Քեթին զգացել է, որ բառացի չի կարող անգամ շնչել առանց ամուսնու թույլտվության, քանի որ հարաբերությունների առաջին իսկ օրվանից՝ 2005թ-ից սկսած Կրուզը փորձել է վերահսկել տիկնոջ ողջ կյանքը: Կրուզն անգամ դեմ է եղել և հասել է նրան, որ շրջանառությունից հանվել են մի ֆիլֆի գովազդային պաստառները, որոնց վրա Քեթին համբուրվում է ֆիլմի գործընկերոջ հետ: Կրուզի բացատրությունը եղել է շատ պարզ՝ ինքը դեմ է, որ ինչ-որ բան լինի, որ կարող է իրեն խայտառակել:

Իսկ մի անգամ Կրուզը նույնիսկ արգելել է կնոջը նույն ինքնաթիռով մեկնել նկարահանումների նկարահանող խմբի հետ միասին: Ամուսինը պարտադրել է, որպեսզի Քեթին իր անձնական ինքնաթիռով մեկնի նկարահանման վայր:

Այս ամենը Քեթին խոստովանել է ամուսնալուծության պատճառը հասարակությանը ներկայացնելու համար:

 

Placeholder
Խանդոտ բռնապետ, որ վերահսկել է կնոջ կյանքը. Սա է Թոմ Կրուզից բաժանվելու հիմնական պատճառը