ԿԳՆ-ն դիմում է ԶԼՆ-ներին ու քաղաքացիներին
Կրթություն, գիտություն
10:35 09/07/2012

ԿԳՆ-ն դիմում է ԶԼՆ-ներին ու քաղաքացիներին

Ի կատարումն հուլիսի 4-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հանձնարարականի՝ ԿԳՆ-ն դիմում է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել հանրակրթական դպրոցներում մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտների և չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները:

Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Նախորդիվ` Վարչապետը հանձնարարեց իրականացնել ծառայողական քննություն` կապված դպրոցներում սոցփաթեթի դիմաց հավելյալ գումար պահանջելու հետ

Placeholder
ԿԳՆ-ն դիմում է ԶԼՆ-ներին ու քաղաքացիներին