Ավագյանը Մամեդովի հայտարարությունը ցինիզմի դրսևորում է համարում
Քաղաքական
12:35 09/07/2012

Ավագյանը Մամեդովի հայտարարությունը ցինիզմի դրսևորում է համարում

«Նման հայտարարությունն ուղղակի ցինիզմի դրսևորում եմ համարում: Ինչպես կարող են ադրբեջանցի պաշտոնյաները հանդես հալ որպես խաղաղության և կայանության ջատագովներ այն դեպքում, երբ նրանք ամեն ինչ անում են տարածաշրջանում անկայություն ու լարվածություն մտցնելու համար»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարի այն հայտարարությունը, թե՝ «Ադրբեջանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության և կայունության օգտին», ասաց ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:

Նրա խոսքերով, տպավորություն կա, որ ադրբեջանցի պաշտոնյան այդ հարցին ուղղակի հումորով է մոտեցել, քանի որ Ադրբեջանը ոչինչ չի անում տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման առումով, ավելին, իր պաշտոնական քաղաքականությամբ անընդհատ պատերազմ ու անհանդուրժողականություն է քարոզում:

«Ի հեճուկս ադրբեջանական կողմի, հայկական կողմերը ոչ միայն մշտապես հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության օգտին, այլ իրենց քայլերով նպաստում դրա հաստատմանը»,- հավելեց նա:

Placeholder
Ավագյանը Մամեդովի հայտարարությունը ցինիզմի դրսևորում է համարում