Սեյդու Կեյտան պայմանագիր է կնքել «Դալյանի» հետ
Աշխարհում
14:57 09/07/2012

Սեյդու Կեյտան պայմանագիր է կնքել «Դալյանի» հետ

Մալլիի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան, ով վերջերս է հեռացել «Բարսելոնից», պայմանագիր է ստորագրել Չինաստանի ուժեղագույնների առաջնությունը ներկայացնող «Դալյանի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը Փարիզում հանդիպել է «Դալյանի» նախագահ Լի Մինի հետ և իր ստորագրությունը դրել 2,5-ամյա պայմանագրի տակ: Կեյտան իր նոր ակումբի տրամադրության տակ կլինի հուլիսի 16-ից:

Ավելացնենք, որ 16-րդ տուրից հետո «Դալյանը» զբաղեցնում է Չինաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը` 1 միավորով շրջանցելով «Շանհայ Շենհուային», որի կազմում հանդես են գալիս Նիկոլյա Անելկան ու Դիդյե Դրոգբան:

Placeholder
Սեյդու Կեյտան պայմանագիր է կնքել «Դալյանի» հետ