Մանչինին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ
Աշխարհում
11:40 09/07/2012

Մանչինին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Ռուսական ԶԼՄ-ների տարածած բոլոր այն տեղեկությունները, ըստ որոնց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Ֆուտբոլային Միության հետ և պատրաստվում է գլխավորել ազգային հավաքականը` ստանալով տարեկան 7,5 մլն եվրո, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, իտալացի մասնագետը պատրաստվում է 4 տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ներկա պահին Մանչինին ակումբի հետ գտնվում է Ավստրիայում, որտեղ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում` պատրաստվելով նոր մրցաշրջանին:

Placeholder
Մանչինին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ