Պիստակը օգնում է նվազեցնել հիվանդության ռիսկերը
Աշխարհում
14:00 09/07/2012

Պիստակը օգնում է նվազեցնել հիվանդության ռիսկերը

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել են այն համոզման, որ օրվա ընթացքում մի քանի պիստակների օգտագործումը հանգեցնում է սթրեսի նվազեցման, կարգավորում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ էլ հետագայում սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները նվազում են: Այս մասին է հաղորդում «19.rus.info» լրատվական գործակալությունը:

Ինչպես հայտնի է մի շատք հիվանդությունների պատճառ, ինչպիսիք են սրտանոթային խնդիրները, ինսուլտները, կատվածները հանդիսանում է սթրեսը, սակայն այդ հիվանդությունները անբարենսպաստ ադդեցությունը կարելի է կրճատել: Բավական է սնուցել ձեր օրգանիզմը «անտիօքսիդանտներով», որը առատ է մի բուռ պիստակների մեջ:

Բացի այդ, պիստակները կանխում են քաղցկեղի առաջացումը, ինչպես նաև համակարգում են ախորժակը և կարգավորում են օրգանիզմում շաքարի մակարդակը, որը հիանալի նորություն է դիաբենտիկների համար:

Placeholder