Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը
Քաղաքական
10:10 09/07/2012

Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

 

Placeholder
Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը