Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ալեքս Գրիգ» ընկերության տուգանքն արդեն վճարված է, այս պահին վարույթը կարճված չէ», - այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով panorama.am-ի լրագրողի հարցին, թե ինչ ընթացքում է գտնվում «Ալեքս Գրուպ» ընկերության տուգանքի վարույթը, հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ տուգանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը` ռուսական և ուկրաինական օղիների վրա զետեղված ապրանքային նշանները, մասնավորապես` «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» ապօրինաբար ընդօրինակելու և սպառողներին շփոթության մեջ գցելու համար: Միայն 2010թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել է ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամ տուգանք՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:
«Եթե ընկերությունը հնարավորություն ունենա շարունակել այդ գործունեությունը, ԴԱՀԿ-ն, նորից եմ հավաստիացնում, կարձագանքի»,-ասաց Միհրան Պողոսյանը, շեշտելով, որ օղիների ամբողջ խմբաքանակն արդեն առգրավված է: «Առգրավված է ոչ միայն օղիները, այլ նաև բոլոր ռեսուրսները` խցաններ, շշեր, պիտակներ, որոնք հայտնաբերվել են», - ասաց նա: