Դ. Բաբայանը հաստատում է. Բակո Սահակյանի հետ հանդիպումից առաջ դժբախտ պատահար է գրանցվել
Տարածաշրջան
18:07 10/07/2012

Դ. Բաբայանը հաստատում է. Բակո Սահակյանի հետ հանդիպումից առաջ դժբախտ պատահար է գրանցվել

Այսօր առավոտյան ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական հանդիպումից առաջ դժբախտ դեպք է գրանցվել: Նախապես հայտնի էր, որ Բ. Սահակյանը հանդիպելու է քաղաքաշինության նախարարության աշխատակիցների և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումից 15 րոպե առաջ քաղաքաշինության նախարարության աշխատակիցներից մեկը առողջական խնդիրներ է ունեցել: Վերջինիս անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
 
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, ցավալի միջադեպ է գրանցվել, սակայն առավել ցավալի է, երբ տարբեր գործիչներ նման միջադեպերը փորձում են շահարկել ու իրենց սեփական նպատակների համար օգտագործել:

«Ուղղակի զզվանք է առաջացնում, երբ փորձ է արվում մարդկային դժբախտությունը շահարկել և կոնկրետ նպատակների ծառայացնել»,- հավելեց նա:

Placeholder
Դ. Բաբայանը հաստատում է. Բակո Սահակյանի հետ հանդիպումից առաջ դժբախտ պատահար է գրանցվել