«Միլանը» հույս ունի իջեցնել Կակայի տրանսֆերային գինը
Աշխարհում
14:05 10/07/2012

«Միլանը» հույս ունի իջեցնել Կակայի տրանսֆերային գինը

Իտալական «Միլանը» մտադիր է փորձ կատարել «Ռեալի» կիսապաշտպան Կակայի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Միլանյան ակումբի ներկայացուցիչները ջանքեր չեն խնայի, որպեսզի իջեցնեն բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 35 մլն եվրո: Սակայն «Արքայական ակումբը» չի պատրաստվում զիջել և համաձայն է իր խաղացողից բաժանվել միայն նշված գումարի փոխհատուցման դեպքում:

Ինքը` Կական, ինչպես արդեն հայտարարել է, հաճույքով կվերադառնար իր նախկին թիմ: Բրազիլացին պատրաստվում է հանդիպել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ և խնդրել` թեթևացնելու տեղափոխության հետ կապված պայմանները:

Placeholder
«Միլանը» հույս ունի իջեցնել Կակայի տրանսֆերային գինը