ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի «Մուրացան» հիվանդանոց
Քաղաքական
15:02 10/07/2012

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի «Մուրացան» հիվանդանոց

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար` դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին կհանձնի նվիրատվության վկայագիր: Հիվանդանոցը մասնագիտացված է ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների բուժման մեջ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, նվիրատվությունը հնարավոր է դարձել ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված միջոցներով, որն ամեն տարի կազմակերպվում է Վիեննայում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ առողջապահության փոխնախարար, Հայկ Դարբինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Սամվել Ավետիսյանը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կամսար Բաբինյանը կմասնակցեն միջոցառմանը:

Placeholder
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի «Մուրացան» հիվանդանոց