«Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը». Համերգ Արգենտինայում
Մշակույթ
14:27 11/07/2012

«Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը». Համերգ Արգենտինայում

Բուենոս Այրեսում օրերս տեղի է ունեցել «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել և անցկացվել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես են եկել Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ «Շուշի» պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ և երգիչներ, ինչպես նաև արգենտինահայ համայնքում ճանաչում գտած «Գայանե», «Մասիս» և «Նաիրի» համույթները:

Միջոցառման շրջանակներում բացվել էին հայ մշակույթին, պատմությանը և խոհանոցին ծանոթացնող մի շարք տաղավարներ:
Համերգին ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի կառավարության համայնքների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, տեղական իշխանությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից:
 

Placeholder
«Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը». Համերգ Արգենտինայում