Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայկական ժամանակը» գրում է, որ այսօր առավոտից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները անժամկետ գործադուլ են սկսելու, որն, ըստ էության, ուղղված է Ծառուկյանի դեմ: Թերթը նշում է, որ գործադուլը տեղի է ունենալու Աբովյան ու Չարենցավան քաղաքներում, և հիշեցնում, որ խնդիրը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինաբար «բարեգործական երթուղիներ» շահագործելուն՝ նույն այն ուղղություններով (թիվ 289 և 275 երթուղիներ), որոնք շահագործում է «Քինգ դե լյուքս» ընկերությունը, երթուղի են մտցվում ուղևորներին անվճար սպասարկող ՊԱԶ ավտոբուսներ: Թերթը նկատում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հետևողականորեն շարունակում է սնանկացնել իր սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ), որն իր բիզնեսը փրկելու նպատակով անդամագրվել էր ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն, սակայն, ինչպես պնդում են Պալաչի ընկերները, «քցում է» Արթուր Հարությունյանին: …Հարությունյանի ընկերներն ասում էին, որ եթե խնդիրը լուծում չստանա, Հարությունյանը կլքի ՀՀԿ-ն և հնարավոր է՝ հեռանա երկրից, և այս ամենից մեծ աղմուկ բարձրանա, ինչը շատ վատ կանդրադառնա երկրի վարկանիշի վրա»: