Թաղապետն ստիպում է գնել իր հացը
Օրվա մամուլ
09:30 11/07/2012

Թաղապետն ստիպում է գնել իր հացը

«Ժողովուրդը» գրում է. «Շենգավիթի մի բնակիչ զանգահարել է թերթի խմբագրություն և պատմել, որ իրենց վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ստիպում է համայնքի բոլոր մանկապարտեզների վարիչներին, որպեսզի հացը գնեն իրենց պատկանող փռից: Թերթի զրուցակիցը նշել է, որ ինքն այդ վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի վարիչն է և չի կարող ներկայանալ, քանի որ հետագայում լուրջ խնդիրներ կունենա: Նա ներկայացրել է, որ հացի փուռը գտնվում է Շենգավիթի սպորտդպրոցի հարևանությամբ, որը տնօրինում են թաղապետն ու նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը»: Թերթի հետ զրույցում Արմեն Սարգսյանն անդրադառնալով լուրին` նշել է. «Ես հացի փուռ չունեմ, հաց վաղուց արդեն չեմ թխում»:

Placeholder
Թաղապետն ստիպում է գնել իր հացը