Մեսսիի անունով գինի կարտադրվի
Աշխարհում
17:09 11/07/2012

Մեսսիի անունով գինի կարտադրվի

Արգենտինայի գինիների շուկայում շուտով կներկայացվի նոր ապրանքանիշ: Իր անունով ալկոհոլային խմիչքներ կարտադրի Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Արգենտինայի Մենդոզա նահանգում այժմ ընթանում է 3 տեսակի գինիների արտադրությունը: Սկզբնական շրջանում վաճառքում կհայտնվեն 2010 և 2011թթ. գինիները: Նոր գինիների ապրանքանիշը կունենա «Լեո» անվանումը:

Placeholder
Մեսսիի անունով գինի կարտադրվի