Իգդիրում շահագործման է հանձնվելու նորակառույց օդանավակայան
Տարածաշրջան
13:06 12/07/2012

Իգդիրում շահագործման է հանձնվելու նորակառույց օդանավակայան

Հուլիսի 13-ին տեղի է ունենալու Թուրքիայի Իգդիր քաղաքի նորակառույց օդանավակայանի բացումը, որի հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ թուրքական «Իհլաս» (İhlas) լրատվական գործակալության` Հայաստանին, Իրանին ու Նախիջևանին սահմանակցող Իգդիրի օդանավակայանի կառուցման համար թուրքական կառավարությունը ծախսել է 21 մլն լիրա գումար (շուրջ 13 մլն դոլար):

Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքի տեղեկացմամբ` հիշյալ օդանավակայանը զբաղեցնում է 16 հա հողատարածք, թռիչքուղու երկարությունը կազմում է 3կմ: Առաջին շինարարական աշխատանքները սկսվել էին դեռ 16 տարի առաջ:

Ակնկալվում է, որ Իգդիրի օդանավակայանի գործարկումը լուրջ նպաստ կունենա այդ երկրամասի զարգացման գործում, մասնավորապես զբոսաշրջության և կապիտալ ներդրումների հարցերում:

Placeholder
Իգդիրում շահագործման է հանձնվելու նորակառույց օդանավակայան