Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղիները սպասարկող թիվ 259 և 275 ավտոբուսներն արդեն դուրս են եկել երթուղի
Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղիները սպասարկող թիվ 259 և 275 ավտոբուսներն արդեն դուրս են եկել երթուղի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հարցին, թե վարորդները դժգոհում են, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական երթուղիները շահագործում է անօրինականորեն, Գ. Բեգլարյանը պատասխանեց. «Նրանք պնդում են, որ անօրինական է, մյուս կողմն էլ պնդում է, որ օրինական է: Հիմա ուսումնասիրում ենք, բայց ամենակարևորն այն է, որ այս պահին ավտոբուսներն աշխատում են»:
Հիշեցնենք, որ Երևան-Աբովյան 259 համարի, Աբովյանի ներքաղաքային 1, 2, 3 համարի և Չարենցավան-Երևան 275 համարի ու նաև ներմարզային ևս հինգ երթուղիների վարորդները երեկվանից դուրս էին եկել գործադուլի: Նշենք, որ տվյալ երթուղիները շահագործում է «Քինգ դելյուքս» ընկերությունը: Ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը Panorama.am-ին հայտնել էր, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական երթուղիների պատճառով իրենք ֆինանսապես տուժում են: Ընկերությունը այս խնդրով դիմել է թե ՏՄՊՊՀ-ին, թե կապի և տրանսպորտի նախարարությանը:
Նախորդող` Ո՞ւմ են խանգարում Ծառուկյանի ավտոբուսները. Կոտայքցի վարորդները բողոքում են` օրը 1000 դրամ էլ տուն չեն կարողանում տանել
ՏՄՊՊՀ-ն «Քինգ դելյուքս» ընկերության բողոքի հիման վրա արդեն ուսումնասիրություն է իրականացնում