Մեկնարկում է «Սլավյանսկի բազար»-ը. Մրցութային ծրագրում Հայաստանը ներկայացնելու է Ռուսլան Էլյազյանը
Մշակույթ
11:25 12/07/2012

Մեկնարկում է «Սլավյանսկի բազար»-ը. Մրցութային ծրագրում Հայաստանը ներկայացնելու է Ռուսլան Էլյազյանը

Այսօր բացվելու է «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստի միջազգային փառատոնը, որին մասնակցում է 28 երկիր՝ այդ թվում Հայաստանն ու Բելառուսը, Բուլղարիան ու Մեծ Բրիտանիան, Վրաստանն ու Իսրայելը, Իտալիան ու Ղազախստանը, Մոլդովան և Լեհաստանը, Ռուսաստանն ու Կուբան, և այլ երկրներ:

«Սլավյանսկի բազար» փառատոնի հիմնական մասը էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթն է, որին մասնակցում է 21 երկիր: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Славянский Базар» արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպվող «Витебск -2012» էստրադային երգի կատարողների միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնում է երգի պետական թատրոնի երգիչ Ռուսլան Էլյազյանը:

Ռ. Էլզյանը ծնվել է 1987թ. մայիսի 31-ին, Վրաստանի Ախալքալակի շրջանի Բավրա գյուղում: 2005թ. ավարտել է տեղի միջնակարգ, 2003թ.` Ախալքալակի 7-ամյա երաժշտական դպրոցը: 2004թ. «Geo Vocal & Piano» մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է պատվոգրի: 2006թ-ից սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգեցողության բաժնում, 2011թ-ից` մագիստրատուրայում: 2008թ. մասնակցել է «Ընծա» մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է «Հատուկ մրցանակի»` լավագույն կատարման համար: 2008թ-ից սովորել, 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ:

Ըստ «Իտառ-Տասսի», ընդհանուր առմամբ, «Սլավյանսկի բազար» փառատոնի ընթացքում նախատեսված են 75 տարաբնույթ մշակութային ծրագրեր՝ համերգներ, ցուցահանդեսներ, կինոպրեմիերաներ, ներկայացումներ: Անցակցվելու է 11 հրապարակներում: Այն կշարունակվի մինչև հուլիսի 18-ը:

Փառատոնի բացումը կազդադարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախորդող նորություն՝  Ռուսլան Էլյազյանը կներկայացնի Հայաստանը «Витебск -2012»-ում, իսկ Արթուր Գրիգորյանն էլ կլինի մանկական մրցույթի ժյուրիի կազմում

Placeholder
Մեկնարկում է «Սլավյանսկի բազար»-ը. Մրցութային ծրագրում Հայաստանը ներկայացնելու է Ռուսլան Էլյազյանը