Գագիկ Խաչատրյանը Արցախում է
Տնտեսություն
10:40 12/07/2012

Գագիկ Խաչատրյանը Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը: Քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ պետք է այսուհետ էլ պահպանել և զարգացնել այն:
 

Placeholder
Գագիկ Խաչատրյանը Արցախում է