Է. Հովհաննիսյան. Արևմուտքը ռազմական լուծում չի հանդուրժի
Քաղաքական
14:51 13/07/2012

Է. Հովհաննիսյան. Արևմուտքը ռազմական լուծում չի հանդուրժի

«Արևմուտքը բավականին ակտիվացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Եթե նախորդ տարիներին առավել ակտիվ էր ռուսական կողմը, ապա այժմ նկատելի է Արևմուտքի ակտիվությունը»,- Panorama.am-ի հարցին, ինչո՞վ է պայմանավորված համանախագահների և այլ շահագրգիռ կառույցների հաճախակիացած այցերը տարածաշրջան, ասաց Ազգային Արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս ակտիվությունը որոշակի առումով պայմանավորված է և՛ գլոբալ տարածաշրջանային զարգացումներով, և Արևմուտքի՝ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ:

«Արևմուտքին ձեռնտու չէ, որ տարածաշրջանում անկայուն իրավիճակ լինի, դրանից բխող բոլոր հետևանքներով, սակայն Ադրբեջանն այդ ֆոնին փորձում է որոշակի իմիտացիոն իրավիճակ ստեղծել՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը»,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, միջազգային հանրությունն իր շահագրգռվածությամբ նաև ցույց է տալիս, որ ոչ մի դեպքում խնդրի ռազմական լուծում չի հանդուրժի:

Placeholder
Է. Հովհաննիսյան. Արևմուտքը ռազմական լուծում չի հանդուրժի