«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Կրկիչին
Աշխարհում
17:41 13/07/2012

«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Կրկիչին

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, անգլիական «Նյուքասլը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» հարձակվող Բոյան Կրկիչի ծառայություններով: Բացի գումարից, անգլիական ակումբը պատրաստ է հռոմեական ակումբին առաջարկել թիմի 21-ամյա պաշտպան Դավիդ Սանտոնի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Բոյանը «Ռոմա» է տեղափոխվել նախորդ ամռանը` կնքելով 4 տարվա պայմանագիր: Նախորդ մրցաշրջանում «A» սերիայում նա մասնակցել է 33 հանդիպման` դառնալով 7 գոլի հեղինակ:

Placeholder
«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Կրկիչին