Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
09:26 13/07/2012

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին և 15-ին առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ արագությամբ: Քամին հարավ-արևելյան 3-8մ/վրկ:

Հայհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:


Երևանում հուլիսի 13-ին և 15-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա անձրևի փոքր հավանականություն, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder
Օդի ջերմաստիճանը կբարձրանա