Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոլտ մակնիշի ատրճանակները, որոնք պատկանել են Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի լեգենդար գանգստերական զույգին՝ Բոննի Փարքերին և Քլայդ Բերոուին, վաճառքի են հանվել ԱՄՆ աճուրդի տներից մեկի կողմից: 2 ատրճանակն էլ առգրավվել են իրավապահների կողմից 1934 թվականին Լուիզիանայում շուրջկալի ժամանակ, նույն այդ օպերացիայի ընթացքում էլ Բոննին ու Քլայդը սպանվել են:
38 տրամաչափի կարճափող ատրճանակը գտել են Բոննիի մարմնի վրա: Քրեական զույգին ձերբակալած Ֆրենկ Խեմմերի որդին ասել է, որ իր հայրը զենքը վերցրել է Բոննիի մարմնի վրայից, այն ամրացված է եղել աղջկա ազդրի ներսի կողմին:
Ռեյնջերը որդուն պատմել է, որ աղջիկը հատուկ է զենքը մարմնի այդ հատվածում պահել, քանի որ ոչ մի սպա որպես ջենտլմեն այն ժամանակներում իրեն թույլ չէր այդ աստիճան խուզարկել կնոջը: