Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանացի գիտնականները հերքել են հայտնի տեսությունը, թե սուտը կարելի է բացահայտել հետևելով խոսողի աչքերի շարժումներին: Էդինբուրգի և Հարֆորդշիրի համալսարանների գիտնականները մի շարք հետազոտությունների ընթացքում եկել են եզրակացության, որ աչքերի միջոցով սուտը բացահայտել անհնար է:
Տեսության համաձայն, երբ աջլիկը աջ է նայում, նա մտացածին պատմություններ է հորինում: Համապատասխանաբար, եթե մարդը ձախ է նայում, նա հիշում է այն, ինչ եղել է իրականում: Գիտնականները տեստ են անցկացրել, որի ընթացքում կամավորները պետք է հերթով ասեին ճշմարտությունը և ստեին տեսախցիկի առջև: Ինչից հետո փորձարկվողների այլ խմբի առաջարկվել էր նայել առաջինների տեսաձայնագրությունը և որոշել, թե ով է ստախոսը: Այս մեթոդով էլ գիտնականները հերքել են աջ կամ ձախ նայելով սուտը որոշելու տեսությունը: