Ադրբեջանը վստահեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի նկատմամբ ուժ չի կիրառի. Մինսկի խումբ
Քաղաքական
10:34 14/07/2012

Ադրբեջանը վստահեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի նկատմամբ ուժ չի կիրառի. Մինսկի խումբ

Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով հուլիսի 10-13-ը Բաքու, Ստեփանակերտ, Երևան կատարած այցերը, հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում նշվում է, որ համանախագհները կրկին նախատեսում են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` նախապատրաստելու սեպտեմբերին կայանալիք հանդիպումը:

Միջնորդները խոր մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի վերաբերյալ , կոչ են արել կողմերին ցուցաբերել քաղաքական կամք խաղաղության հասնելու համար, հարգել1994թ-ին հրադադարի պայմանագիրը:
Ինչ վերաբերում է ԼՂ-ում բացվելիք օդանավակայանին, ապա համանախագահները վստահեցում են ստացել կողմերից, որ նրանք հրաժարվում են քաղավիացիայի նկատմամբ ուժի և ուժի կիրառման սպառնալիքից:

Համանախագահները նշել են, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող որևէ կերպ փոխել ԼՂ կարգավիճակը, կոչ են արել կողմերին գործել միջազգային օրենսդրությանը ու իրենց տարածքի վրայով թռիչքների իրականացման առկա պրակտիակայի համաձայն:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն հաճախ է հայտարարում, թե Ստեփանակերտում օդանավակայանի գործարկման պարագայում կռմբակոծի այն:

Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Placeholder
Ադրբեջանը վստահեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի նկատմամբ ուժ չի կիրառի. Մինսկի խումբ