Ծաղկաձորում մարզված ընտանիքներն են. Հաղթողներին պարգևատրեց Սերժ Սարգսյանը
Սպորտ
13:00 14/07/2012

Ծաղկաձորում մարզված ընտանիքներն են. Հաղթողներին պարգևատրեց Սերժ Սարգսյանը

Քիչ առաջ Ծաղկաձորում ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթը: Միջոցառմանն այս տարի մասնակցել է 1475 ընտանիք Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախի Հանրապետությունից:

Սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի արմատավորման գաղափարի իրականացումը մշտապես եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Այս տարի էլ երկրի ղեկավարն անձամբ պարգևատրեց մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող ընտանիքներին:

«Տարեցտարի մեր հասարակությունում սպորտն ավելի մասսական է դառնում: Հիշում եմ, երբ սկսվում էր այս մրցույթը, դրան մասնակցում էին ընդամենը տասնյակ ընտանիքներ, իսկ այսօր արդեն այդ թիվը հազարից անցել է»,-մինչ հաղթողներին պարգևատրելը նշեց ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, մրցույթի հիմնական նպատակն այն է, որ հարյուր հազարավոր հայկական ընտանիքներ զբաղվեն մասսայական սպորտով:

«Այս մրցույթը նպաստում է ընտանիքների համերաշխությանը, իսկ դա օգնում է հաղթահարելու դժվարությունները, օգնում է լավատես լինել: Համերաշխ ընտանիքը ներհամերաշխ հասարակության անհրաժեշտ մասն է կազմում»,-ընդգծեց նախագահը:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 50 մլն դրամ:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

Placeholder
Ծաղկաձորում մարզված ընտանիքներն են. Հաղթողներին պարգևատրեց Սերժ Սարգսյանը