Ֆաբիո Կապելլոն` Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Աշխարհում
16:15 16/07/2012

Ֆաբիո Կապելլոն` Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն նշանակվել է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Այսօր որոշում է կայացվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆաբիո Կապելլոյի նշանակման մասին,- Սիմոնյանի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:- Մոտ ժամանակներս Կապելլոն ու նրա ներկայացուցիչը կժամանեն Մոսկվա` պայմանագրի վերջնական համաձայնեցման և ստորագրման համար: Կարծում եմ` դա տեղի կունենա չորեքշաբթի կամ հինգշաբթի»:

Placeholder
Ֆաբիո Կապելլոն` Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ