Վան Պերսին վերսկսել է բանակցություններն «Արսենալի» հետ
Աշխարհում
16:19 16/07/2012

Վան Պերսին վերսկսել է բանակցություններն «Արսենալի» հետ

Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին այսօր վերադարձել է Լոնդոն և վերսկսել է բանակցություններն իր ակումբի` «Արսենալի» հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար: Այս մասին հաղորդում է «Sky Sports»-ը:

Ավելի վաղ վան Պերսին հայտարարել էր թիմից հեռանալու իր ցանկության մասին: Կարիերայի շարունակման հնարավոր տարբերակների թվում նշվում էին «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև «Բարսելոնն» ու «Յուվենթուսը»:

Placeholder
Վան Պերսին վերսկսել է բանակցություններն «Արսենալի» հետ