Այսօր Արդարադատության միջազգային օրն է
Իրավունք
11:21 17/07/2012

Այսօր Արդարադատության միջազգային օրն է

Հուլիսի 17-ը նշվում է որպես Արդարադատության միջազգային օր: Հենց այդ օրը 1998-ին ստորագրվել է Հռոմեական ստատուտը, որը դրվեց Հաագայի միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում: Դատարանը կոչված է քննել ծանրագույն հանցագործությունները, որոնցից են ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, եթե ազգային իշխանությունները չեն կարողանում և չեն ցանկանում մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

2010-ի հունիսի 1-ին Ուգանդայում Հռոմեական ստատուտի վերաբերյալ գագաթաժողովի ժամանակ որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Այնուհետև փոխվել է օրվա անվանումը` դառնալով Արդարադատության միջազգային օր:

Placeholder
Այսօր Արդարադատության միջազգային օրն է