ԼՂՀ մեկնելիք պատվիրակությունը կգլխավորի Շարմազանովը
Քաղաքական
11:08 17/07/2012

ԼՂՀ մեկնելիք պատվիրակությունը կգլխավորի Շարմազանովը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գևորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը և Խաչատուր Քոքոբելյանը:

 

Placeholder
ԼՂՀ մեկնելիք պատվիրակությունը կգլխավորի Շարմազանովը