Իսրայելցի զբոսաշրջիկներն ուղևորվում են Արցախ. Panorama.am-ի բացառիկ տեսանյութը
Օրվա թեմա
17:07 18/07/2012

Իսրայելցի զբոսաշրջիկներն ուղևորվում են Արցախ. Panorama.am-ի բացառիկ տեսանյութը

Այսօր Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես մի քանի տասնյակ իսրայելցի զբոսաշրջիկներ մոտ 10 ջիպերով ուղևորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Զբոսաշրջիկների շրագայությունը կազմակերպել և իրականացնում է Magma-Travel in the World LTD ընկերությունը: Կին զբոսաշրջիկները բավականին ուրախ են:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ նույն այս ընկերության գլխավոր տնօրեն Մենահեմ Աբադի «մեղքով» ու իսրայելցի զբոսաշրջիկների այցը Լեռնային ղարաբաղ կազմակերպելու պատճառով պաշտոնական Բաքուն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին:

Ընկերության տնօրենն էլ հայտարարել է, որ իրեն ոչ ոք, այդ թվում Ադրբեջանում Իսրայելի դեսպանը որևէ անգամ չի առաջարկել հրաժարվել Լեռնային Ղարաբաղ իրականացվող այցելություններից:
«Նա միայն մեզ հարցրեց, թե ինչու ենք գնում»,- IzRus-ին ասել է ընկերության ղեկավարն ու հայտարարել, որ որևէ գրություն այնտեղ գնալն արգելելու մասին չկա:

Magma - Travel in the World LTD-ն աշխարհահռչակ տուրիստական ընկերություն է, որ այցելություններ է կազմակերպում ողջ աշխարհով մեկ: Magma Challenge նախագիծն իրենից ներկայացնում է էստրեմալ տուրիզմ միայն կանանց համար, ներառում է ջիպերով էքսկուրսիա արաբական երկրներում, Աֆրիկայում, Բալկաններում և այլուր:
 

Placeholder
Իսրայելցի զբոսաշրջիկներն ուղևորվում են Արցախ. Panorama.am-ի բացառիկ տեսանյութը