Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան հայրենիքում
Օրվա մամուլ
09:34 18/07/2012

Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան հայրենիքում

«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել։ «Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար։ Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում։ Այլ կերպ ասած՝ անուղղակի կերպով մարդկանց մղում են ՀՀ-ում ռեժիմի ներկայացուցիչներին պատկանող հանգստավայրերում աստղաբաշխական գումարներ ծախսելու։ Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, հերքեցին այս լուրերը»,-գրում է թերթը:

Placeholder
Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան հայրենիքում