Նախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում
Քաղաքական
13:50 18/07/2012

Նախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հիշեցնելով, թե նախարար Նալբանդյանը անցած շաբաթ հայտարարել է, որ հանդիպում նախատեսվում է սեպտեմբերին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում նախարարների հնարավոր հանդիպման մասին այսօր հայտարարել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, նշելով, որ նման առաջարկությամբ հանդես են եկել Միսնկի խմբի համանախագահները:

Նշենք, որ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունում նշվում է, որ միջնորդները առանձին-առանձին հանդիպումներ կունենան երկու երկրների նախարարների հետ` նախապատրաստելու սեպտեմբերին կայանալիք հանդիպումը:

 

Placeholder
Նախարարները հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում