Երթ. պահանջում են պատշաճ կատարել սիրիահայերի հայրենադարձությունը
Հասարակություն
13:22 19/07/2012

Երթ. պահանջում են պատշաճ կատարել սիրիահայերի հայրենադարձությունը

Հայաստանի և Սիրիայի պետական դրոշներով «Հայազն» միությունն այսօր առավոտյան նախաձեռնել է երթ  դեպի ՀՀ կառավարություն: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նամակ փոխանցեցին կառավարությանը, որի միջոցով պահանջում են պատշաճ կատարել սիրիահայերի հայրենադարձությունը, ապահովել մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական պայմաներով, աշխատանքով:

Փոխանցելով նամակը, ակցիայի մասնակիցները շարունակեցին երթը դեպի սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններ` փոխանցելու նմանօրինակ նամակներ:

Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը փակ նիստով քննարկել է սիրիահայերի հետ կապված խնդիրները, մի շարք գերատեսչությունների ղեկավարների տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

 

Placeholder
Երթ. պահանջում են պատշաճ կատարել սիրիահայերի հայրենադարձությունը