Բակո Սահակյան. 5 տարի անց կտեսնենք բարգավաճ, գեղեցիկ Արցախ (տեսանյութ)
Քաղաքական
12:20 19/07/2012

Բակո Սահակյան. 5 տարի անց կտեսնենք բարգավաճ, գեղեցիկ Արցախ (տեսանյութ)

Արցախի գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը ընտրատեղամաս էր եկել բարձր տրամադրությամբ, ասաց` գոհ է թիմակիցների կատարած աշխատանքից:

«Իմ քվեն տալու եմ հզոր, անկախ, միասնական պետության կառուցման համար»,-ասաց նա:

Հարցին, թե ընտրվելու դեպքում որն է լինելու առաջին քայլը, Բակո Սահակյանը հիշեցրեց իր նախընտրական կարգախոսը` «Շարունակենք սկսածը` հանուն Արցախի», ասաց, որ հինգ տարի անց ակնկալում է տեսնել բարեկեցիկ, բարգավաճ, գեղեցիկ Արցախ:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցին ի պատասխան Բ. Սահակյանը խորհուրդ տվեց համբերել, քիչ ժամանակ է մնացել:
 

Placeholder
Բակո Սահակյան. 5 տարի անց կտեսնենք բարգավաճ, գեղեցիկ Արցախ (տեսանյութ)