Համանախագահները ընդունում են ԼՂ իշխանությունների՝ բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը
Քաղաքական
12:05 20/07/2012

Համանախագահները ընդունում են ԼՂ իշխանությունների՝ բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:

Հաղորդագրության համաձայն, համանախագահները տեղեկացված են 2012 թ-ի հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններից:

«Համանախագահները ընդունում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների կողմից ԼՂ բնակչության հասարակական կյանքը ժողովրդավարական կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը այդ գործընթացի միջոցով: Այնուհանդերձ, համանախագաները փաստում են, որ համանախագահող երեք երկրներն, ինչպես և որևէ երկիր, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, թե «ԼՂ-ում հուլիսի 19-ին անցկացված գործընթացը ոչ մի կերպ չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարակայուն և խաղաղ կարգավորմանը միտված ներկայիս բանակցությունների ելքը»:

Placeholder
Համանախագահները ընդունում են ԼՂ իշխանությունների՝ բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը