Գագոն քառամյա պայմանագիր կստորագրի «Վալենսիայի» հետ
Աշխարհում
11:23 20/07/2012

Գագոն քառամյա պայմանագիր կստորագրի «Վալենսիայի» հետ

«Վալենսիայի» ղեկավարներին հաջողվել է պայմանավորվել «Ռեալի» գործընկերների հետ` կապված կիսապաշտպան Գագոյի տեղափոխության հետ: Վերջինս Ժոզե Մոուրինյոյի օրոք չի կարողանում հաստատվել թիմի մեկնարկային կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արգենտինացին Վալենսիա է ժամանել ուշ երեկոյան և բժշկական հետազոտության ենթարկվելուց հետո իր ստորագրությունը կդնի քառամյա պայմանագրի տակ:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 26-ամյա Գագոն վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»` Իտալիայի առաջնությունում անցկացնելով 30 խաղ:

Placeholder
Գագոն քառամյա պայմանագիր կստորագրի «Վալենսիայի» հետ