Աշնանը հայտնի կդառնա, թե ինչ ֆորմատով է ձևավորվում հայաստանյան լիբերալ-արևմտյան թևը
Օրվա մամուլ
10:09 20/07/2012

Աշնանը հայտնի կդառնա, թե ինչ ֆորմատով է ձևավորվում հայաստանյան լիբերալ-արևմտյան թևը

«Հրապարակը» գրում է, որ այս օրերին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մասնավոր այցով գտնվում է Ֆրանսիայում, ապա հանդիպումներ կունենա Բրյուսելում, իսկ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում կմեկնի ԱՄՆ` «Կարնեգի» հիմնադրամում զեկույց կարդալու: Թերթի տեղեկություններով` աշնանը ԱՄՆ է մեկնելու նաեւ Դավիթ Շահնազարյանը: «Նույն աշնանը արդեն հայտնի կդառնա նաև, թե ինչ ֆորմատով է ձևավորվում հայաստանյան լիբերալ-արևմտյան թևը, ով է լինելու լիդերը, ում թեկնածությունն են պաշտպանելու նախագահական ընտրություններում»,- հավելում է թերթը:

Placeholder
Աշնանը հայտնի կդառնա, թե ինչ ֆորմատով է ձևավորվում հայաստանյան լիբերալ-արևմտյան թևը