Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկվանից ավելացրել է բարեգործական «Պազիկ»-ների թիվը Երևան-Չարենցավան երթուղում։ «Ես Պալաչին պիտի ոչնչացնեմ»,- իր մտերիմ շրջապատում հայտարարել է Գ. Ծառուկյանը։ Իսկ Արթուր Հարությունյանը շարունակում է իր մտերիմներին «տարհանել» երկրից»։ Թերթի աղբյուրների վկայությամբ՝ Պալաչի մտերիմ մի քանի ընկերներ ևս վերջին օրերին իրենց ընտանիքի անդամների հետ լքել են Հայաստանը։ «Ըստ ամենայնի՝ Հարությունյանը մտադիր է հեռակա պայքար մղել Ծառուկյանի դեմ։ Առաջիկա երկուշաբթի օրը «Քինգ դելյուքս» ընկերության վարորդները փակելու են Երևան-Չարենցավան, Երևան-Աբովյան մայրուղին։ Այս անգամ նրանք խոստանում են չբացել ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել»,- գրում է թերթը: