ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթել է Բակո Սահակյանը
Քաղաքական
08:20 20/07/2012

ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթել է Բակո Սահակյանը

Լեռնային Ղարաբաղի Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված արձանագրությունների հաշվարկը ցույց է տվել, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջից, Վիտալի Բալասանյանը ստացել է 22 966 ձայն (32,50%), Բակո Սահակյանը 47 085 (66.70%), իսկ Արկադի Սողոմոնյանը՝ 594 ձայն (0.80%):

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները անցել են խաղաղ պայմաններում: Ընտրություններին մասնակցել է 72 833 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73.4 տոկոսը: Թեկնածուներից Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը մի շարք խախտումներ էր արձանագրել, որի մասին արձանագրություններով դիմել էր ԿԸՀ:

Placeholder
ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթել է Բակո Սահակյանը